Bosch Կողային կտրիչ (կողակտրիչ) 160մմ
Bosch Կողային կտրիչ (կողակտրիչ) 160մմ
Հիմնական առանձնահատկությունները․ Bosch 160մմ կողային կտրիչը (կողակտրիչ) նախատեսված է փափուկ և կարծր լարերի / մետաղալարերի ճշգրիտ և հեշտ կտրման համար: Պատրաստված է բարձր ամրության ածխածնային պողպատից՝ ինդուկցիոն եղանակով թրծված կտրող շբերթով, ինչն ապահովում է բարձր դիմացկունություն և երկար ծառայության ժամկետ: Մեծ, փափուկ պատվածքով հատվածներով (softgrip) էրգոնոմիկ բռնակներն ապահովում են առավելագույն հարմարավետություն և հուսալի բռնում՝ նվազեցնելով ձեռքի հոգնածությունը կրկնվող աշխատանքների ընթացքում:
Հատկություններ․
-
Բարձր ճշգրտության կողակտրիչ՝ տարբեր կտրման աշխատանքների համար
-
Ինդուկցիոն եղանակով թրծված կտրող շբերթներ՝ բարձր արտադրողականության և երկարակեցության համար
-
Ամուր ածխածնային պողպատից պատրաստված կորպուս՝ ժանգակայուն մատովի քրոմ-նիկելապատ մակերեսով
-
Էրգոնոմիկ բարակ բռնակի դիզայն՝ փափուկ պատվածքով հատվածներով՝ առավելագույն վերահսկողության և հարմարավետության համար
-
Սահուն բացման և փակման մեխանիզմ՝ առանց ավելորդ ջանքերի աշխատելու համար
Տեխնիկական բնութագիր․
-
Ապրանքի տեսակը․ Կողային կտրիչ (կողակտրիչ / бокорезы)
-
Արտադրողի կոդը (արտիկուլ)․ 1600.A03.2VE / 1600A032VE
-
Երկարությունը․ 160 մմ
-
Նյութը․ Ածխածնային պողպատ
-
Մակերեսի մշակում․ Մատովի քրոմ-նիկելապատ
-
Կտրող շբերթի կարծրությունը․ Ինդուկցիոն թրծմամբ (~60 HRC)
Առաքում և վերադարձ
Մենք իրականացնում ենք առաքում Երևանում։
Առաքման արժեքը կազմում է 2000 դրամ։ 100,000
դրամից ավելի գնումների դեպքում առաքումն անվճար է։
Ապրանքները հնարավոր է վերադարձնել 14
օրվա ընթացքում։ Վերադարձի դեպքում ապրանքը պետք է լինի ամբողջական, չօգտագործված, չվնասված և պահպանված իր սկզբնական փաթեթավորմամբ։
Գումարի վերադարձը իրականացվում է
նույն եղանակով, որով կատարվել է վճարումը։